Փոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և պայմանները

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ, ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի գլխավոությամբ, արտագնա նիստ է անցկացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկել է ցմահ ազատազրկման դատապարտված որոշ անձանց գործերը նրանց անվտանգային գոտիների փոփոխության նպատակով։

Հանձնաժողովի անդամներն անձամբ հանդիպել են դատապարտյալների հետ, ծանոթացել վերջիններիս կողմից ներկայացվող հիմնավորումներին, տեղում ուսումնասիրել նրանց՝ վերասոցիալականացման, կրթական գործընթացներում ներգրավվածությունն ու աշխատանքային զբաղվածությունը։ Անմիջական շփման ընթացքում գնահատվել են նաև դատապարտյալների անձնական հատկանիշները և հնարավոր ռիսկերը։

Նիստի արդյունքում կայացված որոշումների համաձայն՝ որոշ ցմահ դատապարտյալներ իրենց պատժի հետագա կրումը կշարունակեն առավել ցածր անվտանգային գոտիներում և պայմաններում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն