Բաքուն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին. Բայրամովը՝ Արաղչիին | 1lurer.am

1lurer.am Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության ոլորտում առկա իրավիճակի և ձեռք բերված զինադադարի շուրջ:

Բայրամովը ողջունել է հայտարարված հրադադարը։  Ընդգծվել է հրադադարի ռեժիմի ապահովման կարևորությունը լարվածության թուլացման, բանակցությունների հաջող ավարտի և կայունության հաստատման համար: Կարևորվել է հրադադարի հասնելու գործում Պակիստանի դերը: Բայրամովը հույս է հայտնել, որ Իսլամաբադում կայանալիք բանակցությունները կլինեն արդյունավետ:

Նա նշել է, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն