Հայաստանի ԱԺ նախագահն ու Էստոնիայի ԱԳ նախարարը հանդիպման ընթացքում անդրադարձել են TRIPP նախագծին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 9-ին հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ տարածած հաղորդագրությունից, զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ եւ միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերը, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող թեմաները:

Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային զարգացումների շուրջ` հատուկ անդրադարձ կատարելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին ու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն