azatutyun.am Եվրոպական միության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա՝ հավելելով, որ Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հեզբոլա» խմբավորումը պետք է զինաթափվի։
«Իսրայելի գործողությունները լուրջ ճնշման տակ են դնում ԱՄՆ–Իրան հրադադարը։ Իրանի հետ ձեռք բերված համաձայնությունը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ Իսրայելական հարվածների հետևանքով անցած գիշեր հարյուրավոր մարդիկ են զոհվել, ինչը դժվարացնում է պնդել, որ նման կոշտ գործողությունները կարելի է դիտարկել որպես ինքնապաշտպանություն»,- գրել է Կալլասը X սոցիալական ցանցում։