Ղազախստանը բազմաթիվ այլ երկրների նման հետաքրքրված է TRIPP նախագծով․ Փաշինյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղազախստանը հետաքրքրված է TRIPP նախագծով։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային հաղորդակցության նոր ուղի է բացվում, և Ղազախստանը միջազգային տրանսպորտային ոլորտի խոշոր խաղացողներից ու դերակատարներից է  մասնավորապես Չինաստանից և դեպի Չինաստան ապրանքների հոսքի առումով։

Ղազախստանի մեր գործընկերները, որոնց հետ այդ հարցը նաև իմ այցի ընթացքում ենք քննարկել, փորձում են առավել առարկայական հասկանալ, թե տրանսպորտային ինչ հնարավորություններ են բացվում և ինչպես է դա անդրադառնալու իրենց վրա։ Ղազախստանը միակ երկիրը չէ, որ այս թեմայով հետաքրքրված է․բազմաթիվ երկրներ հետաքրքրված են։ Հրապարակային պրոցես է գնում, և մենք չենք պատրաստվում դա թաքցնել մեր գործընկերներից։ Բնականաբար, Ղազախստանին մենք պիտի հրավիրենք պատրաստ լինել՝ Հայաստանով տարանցիկ ուղիները օգտագործելու իրենց արտահանումների, ներկրումների ու մատուցվող տրանսպորտային ծառայությունների շղթայի մեջ դիտելու համար»,-ասաց Փաշինյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն