Փաշինյանը պնդում է՝ ՀՀ բանակը երբևէ այսքան լավ վիճակում չի եղել | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ruՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանի բանակը երբևէ այսքան լավ վիճակում չի եղել։

«ՀՀ բանակում և՛ սննդի, և՛ հագուստի, և՛ սպառազինության, և՛ բարոյահոգեբանական վիճակի, և՛ պաշտպանունակության առումով երբեք այսքան լավ վիճակում չի եղել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նա՝ մեկնաբանելով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունները բանակի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ մարզային բազմաթիվ հանդիպումների ժամանակ ստիպված է եղել բազմիցս հրավիրել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի մարդիկ նրան շնորհակալություն հայտնեն բանակում տեղի ունեցած բարեփոխումների համար։

Ինչ վերաբերում է տարբեր մարդկանց «քաղաքական նկատառումներով հայտարարություններին», վարչապետը նշեց, թե իր համար կարևոր է զինվորների, նրանց ծնողների արձագանքը։ Միաժամանակ, Փաշինյանը չի հերքում, որ բանակում խնդիրներ կան, ըստ նրա՝ աշխարհում չկա մի բանակ, որտեղ խնդիրներ չլինեն։ Հիշեցրեց, որ ՀՀ կառավարության ընդունած՝ բանակի կերպափոխման տեսլականով քայլ առ քայլ առաջ են ընթանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն