23447704_0016001068_1440x900_80_0_1_169b3d3033fcfe651003f5ebf4ce81f3-jpg

ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Լիբանանում ավիահարվածների զոհ դարձածների ընտանիքներին

ՀՀ արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Լիբանանում ավիահարվածների զոհ դարձած անձանց ընտանիքներին։

«Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանին հասցված ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և ավելի քան հազար վիրավորների կապակցությամբ: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին՝ հույս հայտնելով, որ լարվածությունը կթուլանա և բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն»,– ասված է X-ում հրապարակված հաղորդագրությունում:

Հիշեցնենք` ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր շրջաններին, ինչպես նաև հարավային արվարձանի 8 շրջաններին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է մահացել, 1165–ը` վնասվածքներ ստացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն