ՄԻՊ-ն առաջարկել է քննարկել Դավիթ Մինասյանի այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը | azatutyun.am

azatutyun.am

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի համար այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը: Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողներին՝ առանց հստակեցնելու, թե ում է արել այդ առաջարկը:

Հարցին, թե արդյոք այդ առաջարկով գլխավոր դատախազին է դիմել, նա չմանրամասնեց:

«Հարցի՝ կալանքի հետ կապված որոշումը նախ դատարանն է կայացնում, ես չեմ կարող ասել, որ հիվանդությունը միանշանակ համատեղելի կամ անհամատեղելի է, բայց կարող եմ հատուկ շեշտադրել, որ հաշվի առնելով անձի հետ կապված առողջական վիճակի առնչությամբ առկա փաստաթղթերը, կրթության իրավունքի հետ կապված հարցերը և այլն, ես ինքս ևս առաջարկել եմ քննարկել այլընտրանքային խափանման միջոցի քննարկումը», – ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանն ավելի վաղ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի վերաբերյալ երկու հայտարարություն է տարածել: Խոսել էր ատելության խոսքի տարածման վտանգի, կալանքի անթույլատրելիության, կարծիք հայտնելու ազատության, համաչափ ուժի կիրառման մասին, բայց վարչապետի անվտանգության աշխատողի արարքը՝ Մինասյանին հարվածելու չէր դատապարտել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն