Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեին։ Վերջինս X-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Ալիևին Բաքվում ջերմ ընդունելության համար։
Նա նշել է, որ Լիտվան աջակցում է ԵՄ-Ադրբեջան ավելի սերտ կապերին՝ երկու կողմերի համար անվտանգությունը, կայունությունը և տնտեսական բարգավաճումը ամրապնդելու համար, իսկ էներգետիկ համագործակցությունը դիտարկվում է որպես հիմնական առաջնահերթություն։
Ըստ նրա՝ աճող անկայունության և Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի ժամանակաշրջանում երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կարևոր է։
«Լիտվան վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին, ողջունում է ձեռք բերված առաջընթացը և պաշտպանում է տարածաշրջանում կայունության շարունակականությունը»,- ասել է Լիտվայի վարչապետը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։