666842895_1264570455765547_6810653747549496825_n

Քննարկվել են Հայաստան-Ավստրիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր

Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակությանը․ հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

«ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել բարձրաստիճան փոխայցերի իրականացումը՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում արձանագրվող կայուն զարգացման դրական դինամիկան։

Կողմերը քննարկել են Հայաստան-Ավստրիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն