Կառավարությունում քննարկվել են խցանումների նվազեցման ուղիները | hetq.am

hetq.am

Կառավարության այօսրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մայրաքաղաքում խցանումների խնդրին և ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությանը: Օրակարգում եղել են հանրային տրանսպորտի արդիականացման, մետրոպոլիտենի զարգացման ռազմավարական ծրագրերը և փողոցների հիմնանորոգման ընթացիկ աշխատանքները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը խցանման խնդրի հետ կապված լուծումներ պետք է առաջարկի: Արձագանքելով՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ կոմիտեի նիստով և հավանաբար, Կառավարության հաջորդ նիստով կքննարկվի Երևանի ՏԻՄ նոր օրենքը, որտեղ կլինեն նոր կարգավորումներ, մասնավորապես՝ օրինազանց վարորդների ավտոմեքենաների կայանումը սխալ վայրերում կազմակերպելու դեպքում քարշակ ծառայությունն արտապատվիրակելու առումով: «Մեր տեսլականը գլոբալ առումով այն է, որ Երևան քաղաքում պետք է գերակայի հանրային տրանսպորտը: Հանրային տրանսպորտը պետք է ունենա առանձնացված գծեր: Հանրային տրանսպորտը պետք է լինի ամենահարմարավետ միջոցը քաղաքով տեղաշարժվելու համար: Եվ Կառավարությունն այդտեղ էլ ջանք չի խնայում: Ուզում եմ տեղեկացնել, պարոն վարչապետ, որ 45 տրոլեյբուս, որ Ձեր հանձնարարականով և Կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքն ստանում է, մի փոքր ուշանում է՝ կապված Իրանում իրավիճակի հետ: Մայիսի կեսերին 45 տրոլեյբուս կհասնեն Երևան»:

Այս համատեքստում վարչապետը հիշատակել է մետրոյի հետ կապված ծրագիրը, որը Հայաստանի համար խոշոր նախագիծ է. «Վերջին 30 տարում Հայաստանի Հանրապետությունում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել և շահագործման չի հանձնվել»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Աջափնյակի կայարանն առանձին թեմա չէ, այն ռազմավարական նշանակությունի ունի. մետրոն շրջանաձև տեսք կստանա, որի արդյունքում երթևեկության տրամաբանությունը կփոխվի և արդյունավետությունը կմեծանա:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն