Վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է, ուստի Բավրայի մաքսային անցման կետով կարող են երթևեկել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների վարորդները։

Հիշեցնենք՝ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ վրացական Նինոծմինդա սահմանային անցակետը փակ է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։

Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորել էր երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն