TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը. ԱՄՆ պետդեպ | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։ «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

«TRIPP-ը շարունակում է մնալ Միացյալ Նահանգների առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ TRIPP-ը իրականություն դարձնելու հանձնառությանը»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը հիշեցրել է՝ նախագիծը նախատեսում է ստեղծել բազմամոդալ տրանսպորտային հանգույց, որը կմիացնի Ադրբեջանի հիմնական տարածքը և Նախիջևանը՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը, ինչպես նաև ապահովելով Հայաստանի համար փոխադարձ օգուտներ։

«TRIPP-ը կապահովի տարածաշրջանում միջազգային և ներպետական անխոչընդոտ փոխկապակցվածություն՝ ընդլայնելով տնտեսական աճի և բարեկեցության բարձրացման հնարավորությունները»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի՝ Ադրբեջանը կստանա կապ Նախիջևանի հետ, մինչդեռ Հայաստանը կշահի տարածաշրջանային կապերի բարելավումից, ինչը կբացի Հարավային Կովկասի տնտեսական ներուժը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն