factor.am Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բեռլինը «վերսկսում է բանակցությունները Թեհրանի հետ»՝ ԱՄՆ-ի և եվրոպական դաշնակիցների հետ համակարգված, գրում է DW-ն։
Գերմանիայի առաջնորդը նշել է, որ կոչ է արել ԱՄՆ նախագահ Թրամփին հնարավորինս շուտ ներգրավվել Իրանի հետ բանակցություններում՝ միաժամանակ զգուշացնելով ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի «պառակտման» մասին Վաշինգտոնի և նրա դաշնակիցների միջև լարվածության ֆոնին։
«Մենք չենք ուզում, ես չեմ ուզում, որ ՆԱՏՕ-ն պառակտվի։ ՆԱՏՕ-ն մեր անվտանգության երաշխավորն է, այդ թվում՝ և առաջին հերթին՝ Եվրոպայում», – լրագրողներին ասել է Մերցը։
Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի հարձակումը Լիբանանում կարող է վտանգել խաղաղության բանակցությունները։
«Մենք հատուկ մտահոգությամբ ենք դիտարկում հարավային Լիբանանում տիրող իրավիճակը։ Այն խստությունը, որով Իսրայելը պատերազմ է մղում այնտեղ, կարող է հանգեցնել խաղաղության գործընթացի ամբողջական ձախողմանը, և դա չպետք է թույլ տալ, որ տեղի ունենա», – հայտարարել է Մերցը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում