Վարուժան Ավետիսյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ ԱԺԲ

Վարուժան Ավետիսյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ ԱԺԲ

Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը դադարեցրել է Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։

Այս մասին տեղեկանում ենք Բևեռի ֆեյսբուքյան գրառումից:

Հիշեցնենք, որ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խուլիագանության մեղադրանքով:

2023թ. հուլիսի 3-ին Վարուժան Ավետիսյանի դուստրը՝ Անի Ավետիսյանը, գրել էր. «Ականատեսի խոսքով եղբայրս մոտեցել է վարչապետ կոչեցյալին և վերջինիս տիկնոջը (Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին՝ խմբ․)՝ իր բողոքի ձայնը բարձրացնելու նպատակով: Այնուհետև եղբորս քաշքշել են և բռնի ուժով բերման ենթարկել ու տարել անհայտ ուղղությամբ»:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ ՔԿ-ն «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում։

2024թ. նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Դավիթ Ավետիսյանին և որպես պատիժ նշանակել տուգանք՝ 525․000 դրամի չափով: Այս վճիռը Վերաքննիչ դատարանը մասնակի բեկանել էր, ուղարկել նոր քննության, որի արդյունքներով Դավիթ Ավետիսյանն արդարացվել է, նրա նկատմամբ հետապնդումը՝ դադարեցվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն