Մեծ Բրիտանիայի վարչապետը և ԱՄՆ նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի բացման հարցը | shantnews.am

shantnews.am Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման ուղիները։

«Առաջնորդները քննարկել են գործնական գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ նավագնացությունը հնարավորինս արագ վերսկսելու համար», – ասվում է վարչապետի գրասենյակի կողմից Սպիտակ տան հետ նրա հեռախոսազրույցից հետո տարածված հայտարարության մեջ։

Դաունինգ սթրիթը նշել է, որ քաղաքական գործիչները համաձայնել են, որ «այժմ, երբ հրադադար է հաստատվել և նեղուցը բացելու համաձայնություն կա», սկսվել է «լուծում գտնելու հաջորդ փուլը»։

Հայտարարության մեջ ավելացվում է, որ Կատար այցելող Սթարմերը ԱՄՆ առաջնորդին տեղեկացրել է Լոնդոնի ջանքերի մասին՝ մի քանի երկրների միջև միասնական դիրքորոշում մշակելու ուղղությամբ՝ նեղուցով նավագնացությունը վերսկսելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն