9v6xwitlzehxnv6lacv7nbp2dgtbvmysvlqphtyk

Սի Ծինփինը հանդիպել է Թայվանի ընդդիմադիր կուսակցության նախագահի հետ | armenpress.am

armenpress.am Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Թայվանի Գոմինդան կուսակցության նախագահ Չժեն Լիվենի հետ: Այս մասին հաղորդել է  Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Նշվում է, որ սա Գոմինդան կուսակցության առաջնորդի առաջին այցն է մայրցամաքային Չինաստան 10 տարվա ընթացքում։ Այցը նպատակ ունի ամրապնդելու Թայվանի նեղուցի երկու կողմերի միջև փոխանակումները և կտևի մինչև ապրիլի 12-ը:

1928-1949 թթ. Գոմիդանը եղել է Չինաստանի իշխող կուսակցությունը, այնուհետև այն տեղափոխեվել է Թայվան, որտեղ իշխել է մինչև 1987 թվականը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն