ՀՀ դատարանները Ռոմանոս Պետրոսյանի՝ «ՀԷՑ» ՓԲ ընկերության աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծելու հրամաններն անվավեր են ճանաչում: Այս մասին հայտնում է «ՀԷՑ Վերահսկողական Կոմիտեն»։
«Շուրջ երեք տասնյակ աշխատակիցների մասով աշխատանքից ազատման հրամանների անվավեր ճանաչման արդյունքում` հօգուտ աշխատակիցների, բռնագանձման ենթակա գումարը հասնում է հարյուրավոր միլիոն դրամների, ինչն ուղիղ վնաս է հասցնելու ընկերության սեփականատերերին:
Հիշեցնենք նաև, որ սակագնով փոխհատուցվող աշխատավարձային ֆոնդի գերազանցող մասը` շուրջ 12 մլրդ ՀՀ դրամի չափով, «Տաշիր» ընկերությունների խումբն իր սեփական միջոցներից է ֆինանսավորել 2016-2025 թվականներին:
Ներկա պահին ընկերության աշխատավարձային ֆոնդը նույնպես չի տեղավորվում սակագնով փոխհատուցող գումարի սահմաններում և մասամբ ֆինանսավորվում է «Տաշիր» խմբի միջոցների հաշվին, դա նաև վերաբերում է ընտրություններից առաջ շուրջ 3500 աշխատակցի վարձատրության բարձրացմանը, քանի որ սակագնով աշխատավարձային հոդվածի բարձրացում չի եղել»,- նշված է հաղոդրագրության մեջ։
Նշենք, որ «ՀԷՑ Վերահսկողական Կոմիտեն» փոխկապակցված է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ