aravot.am «Ցավոք սրտի ու հասկանալիորեն բոլոր հարցերը չէ, որ լուծված են։ Ձեր նշածը դրանցից թերևս ամենազգայունն է մեր հասարակության համար։ Ցավոք, դեռ Բաքվում կան գերիներ, պահվող անձինք, և մեր դիրքորոշումը նույնն է՝ օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն, և մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը կգա միայն ամրապնդելու հաստատված խաղաղությունը։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով։ Սա մեր օրակարգային առաջնային հարցերից մեկն է, շարունակում ենք այս մասին խոսել նաև միջազգային գործընկերների հետ»,-հարցին՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հնարավո՞ր է ամուր խաղաղություն հաստատել, եթե կան չլուծված հումանիտար հարցեր․ օրինակ՝ Բաքվի բանտերում հայեր են պահվում, Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա վստահեցրեց՝ ՀՀ-ի դիրքորոշումը մշտապես նույնն է այս հարցում․ «Կարծում ենք խաղաղությունը, որ հաստատված է, հետագա ինստիտուցիոնալիզացման կարիք ունի։ Խաղաղությունը կա, դրա պտուղները վայելում ենք, միևնույն ժամանակ հասկանում ենք, որ այս խաղաղությունը նոր է, հոգատարության, խնամքի կարիք ունի։ Կան նաև բազմաթիվ հարցեր, որոնք լուծվել են, օրինակ՝ Ադրբեջանի տարածքով ՀՀ բեռների տարանցումը, երկկողմ առևտուրը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում