Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվողին. Դատախազություն

Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Նշվում է, որ հետախուզվող անձ Կ.Մ.-ն, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 8 միլիոն 788 հազար դրամ խարդախությամբ հափշտակելու մեջ, հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին:

«ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Կ.Մ.-ի տեղափոխումը Երևան»,- ասվում է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն