Քրեական վարույթ է նախաձեռնվել Շիրակում տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ. ՔԿ | 1lurer.am

1lurer.am Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ-ից:

«Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»,- նշել են ՔԿ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 11։51-ին Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում 2 մեքենա է կողաշրջվել:

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ պատահարի հետևանքով կա 6 զոհ, որոնցից երկուսը երեխա են, տուժած 3 երեխաների վիճակն էլ ծանր և ծայրահեղ ծանր է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն