Արսեն Թորոսյանը և դեսպան Կլաուդիա Բուշը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

«Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքների դերը։

Անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին՝ նախարար Թորոսյանը մանրամասնել է ապաինստիտուցիոնալացման գործընթացի, ինչպես նաև կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված պետության քաղաքականությունը։ Այս համատեքստում նախարարը կարևորել է խոցելի խմբերի անկախ կյանքի ապահովմանը, նրանց կայուն զբաղվածության ապահովմանն ու ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված թիրախային ծրագրերի իրականացումը։

Հանդիպման ավարտին ընդգծվել է նաև փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն