ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում վնասվել է ավելի քան 125 000 քաղաքացիական օբյեկտ. Կարմիր մահիկ | armenpress.am

armenpress.am Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը հայտարարել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով ամբողջ երկրում հարված է հասցվել, ընդհանուր առմամբ, 125 630 քաղաքացիական օբյեկտի։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Քոլիվանդի խոսքով՝ վնասված օբյեկտներից 23 500-n առևտրային կենտրոններ և գործարար հաստատություններ են, իսկ 339-ը՝ բժշկական հաստատություններ, այդ թվում՝ հիվանդանոցներ, դեղատներ, լաբորատորիաներ, առողջապահական կենտրոններ և շտապ օգնության սենյակներ։

Մերձավոր Արևելքում Իրանի հետ պատերազմը, որը մեկնարկել էր փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներով, հազարավոր մարդկանց կյանք է խլել։

Իրանի դատաբժշկական կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջեդի Արանին ապրիլի 9-ին հայտնել է, որ ամերիկա-իսրայելական հարվածներից Իրանում ավելի քան 3000 մարդ է զոհվել։

ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ի գիշերը համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։ Կողմերը պետք է Պակիստանում բանակցություններ վարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն