Այս փուլում սահմանափակումներ չկան, դրանք սկսվում են քարոզարշավի մեկնարկից. ԿԸՀ նախագահը՝ քաղաքական գովազդների մասին | 1lurer.am

1lurer.am Այս փուլում սահմանափակումներ չկան, սահմանափակումները սկսվում են քարոզարշավի մեկնարկից: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, թե հրապարակվել է՝ ինչքան են քաղաքական ուժերը նախքան քարոզարշավը սկսելը գովազդ տեղադրել համացանցում:

«Շատ լավ կլինի, որ քաղաքական ուժերը մինչև ընտրություններն էլ իրենց գովազդի համար գումար ծախսեն, կարծում եմ՝ մեր լրատվամիջոցները դրանից կշահեն (ծիծաղում է-խմբ.): Նկատի ունեմ՝ գումարը չծախսեն միայն ընտրությունների շեմին, ընդհանրապես ակտիվ լինեն, իրենց գովազդն անեն լրատվամիջոցներով»,- ասաց նա:

Հարցին՝ նախընտրական շրջանում գովազդների տեղադրման ինչ շեմ է սահմանված, ինչքան գովազդ կարող են տեղադրել խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը, ԿԸ նախագահը նշեց՝ մինչև 800 մլն դրամ:

«Նախընտրական քարոզչության նպատակով ծախսերը, թե ինչ նպատակով կլինեն, իրենք պետք է որոշեն՝ գովազդ, շտաբների վարձակալություն, միջոցառումների կազմակերպում, նյութերի տպագրություն: Մի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածն է, որը հստակ ասում է, թե ինչեր պետք է հայտարարագրվեն: Այդ նպատակով կարող են ծախսել մինչև 800 միլիոն դրամ և՛ կուսակցություները, և՛ դաշինքները»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն