factor.am Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «Talking Politics» փոդքասթի հաղորդավար Ռոբերտ Փեսթոնի հետ զրույցում բացահայտել է WhatsApp մեսենջերում տարբեր խմբերի գոյությունը, որոնցում ներգրավված են համաշխարհային առաջնորդները: Նրա խոսքով՝ դրանցում քննարկում են հարցեր, որոնք կապված են միջազգային օրակարգի հետ, գրում է The Insider-ը։
«Պետք է ասեմ, որ ես WhatsApp-ի երկրպագու չեմ, որովհետև ես կորչում եմ այս քննարկումների և անվերջ հաղորդագրությունների մեջ։ Բայց մենք ստեղծել ենք այս խմբերը տարբեր ձևաչափերի համար, հատկապես՝ Ուկրաինայի և նման այլ հարցերի շուրջ, որպեսզի բոլորս կարողանանք կապի մեջ մնալ»,- նշել է Սթարմերը։
Նա հավելել է՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքս Ստուբը, որը հմուտ է այլ առաջնորդներին զրույցի համար հավաքելու հարցում, այս հաղորդագրությունների մեծ երկրպագու է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում