Վենսը մեկնել է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների | armenpress.am

armenpress.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների։ Մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Վենսն ասել է, որ ամերիկյան կողմը «անհամբերությամբ սպասում է բանակցություններին»։

«Կարծում եմ՝ դրանք դրական կլինեն։ Ինչպես ԱՄՆ նախագահն է ասել՝ եթե իրանցիները պատրաստ են բարեխիղճ կերպով բանակցել, ապա մենք պատրաստ ենք ձեռք մեկնել։ Եթե նրանք փորձելու են խորամանկել մեզ, ապա կտեսնեն, որ բանակցող խումբը դա չի ընդունի։ Մենք կփորձենք դրական բանակցություններ անցկացնել։ Նախագահը մեզ բավականին հստակ հրահանգներ է տվել», – լրագրողների հետ Վենսի զրույցի տեսանյութն է տարածել NEWS9 Live-ը։

ԱՄՆ-ն և Իրանը ապրիլի 8-ի գիշերը համաձայնել են երկշաբաթյա հրադադարի։ Կողմերը Պակիստանում բանակցություններ կվարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն