Իրանից հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են տևել 2-3 օր | armenpress.am

armenpress.am Իրանի և ԱՄՆ-ի միջև Պակիստանում բանակցությունները կարող են տևել երկու-երեք օր։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Հնդկաստանում Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։

«Նրանք, հավանաբար, բանակցություններ կվարեն երկու-երեք օր, ապա կվերադառնան իրենց երկրներ՝ պաշտոնյաների հետ քննարկումներ անցկացնելու», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, Իլահին կարծիք է հայտնել, որ երկշաբաթյա հրադադարը կարող է բավարար չլինել բանակցություններում վերջնական արդյունքի հասնելու համար։ Նրա խոսքով՝ եթե Իսլամաբադում հանդիպմանը համաձայնություն ձեռք բերվի, ապա հրադադարի ժամկետը հարկավոր կլինի երկարաձգել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն