ԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FT | 1lurer.am

1lurer.am Եվրամիությունը Մերձավոր Արևելքում էներգետիկ ճգնաժամի ֆոնին ավելացրել է ռուսական հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծումը: Այս մասին հայտնում է Financial Times-ը: Նրա տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում ռուսական «Յամալ ՀԲԳ» նախագծից ԵՄ երկրներ մատակարարումներն աճել են 17 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և հասել 5 մլն տոննայի, որից 1,8 մլն տոննան ներկրվել է մարտին։

Ռուսաստանից գազի ներկրման աճը գրանցվել է Կատարից հեղուկացված բնական գազի մատակարարումների կրճատման ֆոնին՝ տեղական էներգետիկ ենթակառուցվածքներին Իրանի հարվածներից և Հորմուզի նեղուցի փակումից հետո, գրում է Financial Times-ը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն