Թրամփը պնդում է, որ Իրանը խոստանում է հրաժարվել միջուկային զենքից | shantnews.am

shantnews.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը գաղտնի խոստացել է հրաժարվել բոլոր միջուկային զենքերից, բայց հրապարակավ շարունակում է խոսել ուրանը հարստացնելու իր իրավունքի մասին։

«Նրանք մեր դեմքին ասում են, որ ազատվում են իրենց բոլոր միջուկային զենքերից, որ ամեն ինչ վերացվում է։ Եվ հետո նրանք գնում են մամուլի մոտ և ասում. «Ոչ, մենք կցանկանայինք հարստացնել»։ Այնպես որ, կտեսնենք», – ասել է Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ վստահ չէ, «թե արդյոք նրանք ճշմարտությունն են ասում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն