ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների, ովքեր «Nexus» ծրագրի շրջանակում շաբաթներ առաջ եղել են Հայաստանում՝ ծանոթանալու և ուսումնասիրելու ՀՀ–ԱՄՆ հարաբերությունները։ Այս մասին հայտնում են դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է մանրամասներ՝ ԱՄՆ–Հայաստան օրակարգի, Վաշինգտոնյան հուշագրերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընթացիկ նախաձեռնությունների վերաբերյալ։ Քննարկվել են էներգետիկայի, արհեստական բանականության, ինչպես նաև առողջապահության, կրթության և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ուսանողները տվել են իրենց հետաքրքրող հարցերը՝ աշխարհաքաղաքական զարգացումների, հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարի և այլնի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն