Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ տեսաուղերձով հանդես եկավ Սամվել Կարապետյանը։
«Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու, և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել, մենք պետք է միանշանակ հաղթանակ տանենք ընտրություններում՝ հեռացնելով իշխանություններից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին։ Մենք բոլորս պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի, մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն աթոռի, թող լսեն՝ փոփոխությունը գալիս է
Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը դեպի լավագույն ապագա, հայտարարել է Սամվել Կարապետյանը»,- նշել է նա ելույթում։