qodw3grj5krir8qzdrwfyzym8hayfvqpy7mfgp9s

25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները

ՀՀ կառավարությունը Հրազդանում կառուցվող Firebird AI ընկերությունից ձեռք կբերի 25 միլիոն դոլարի ԱԲ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ 5 տարի ժամկետով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։

Հաշվողական ռեսուրսները կտրամադրվեն «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի» (AIVI) միջոցով, որը գործարկվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից, հանդիսանում է նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։ Ռազմավարական այս ծրագրի շրջանակում AIVI-ն կծառայի որպես գործառնական հարթակ՝ հայտերի ընդունման, դիմողների նույնականացման և հաշվողական ռեսուրսների բաշխման համար, ինչպես նաև կծառայի որպես վիրտուալ հարթակ ԱԲ նորարարների հաղորդակցման և համագործակցության համար», – գրել է նախարարը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն