factor.am Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, մերժել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նշենք, որ Սարգսյանի նկատմամբ 2025-ի դեկտեմբերի 1-ից խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը։ Պատգամավորը կալանավորված էր 2025-ի հուլիսի 8-ից։
Արթուր Սարգսյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու մի խումբ անձինք մեղադրվում են իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում