Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը մարմնամարզության 2026 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
Աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժություններում Արթուր Ավետիսյանը 6 փուլերից երեքում դարձել է ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր: