Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Հաղորդագրությունում նշված է, որ Իրանի նախագահը տվել է ապրիլի 11-ին Իսլամաբադում կայացած իրանա-ամերիկյան բանակցությունների գնահատականը։

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է պատրաստակամությունը՝ այսուհետ ևս նպաստելու հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման որոնմանը, ցուցաբերել միջնորդական ջանքեր՝ ի շահ Մերձավոր Արևելքում արդարացի և տևական խաղաղության հաստատման:

Երկկողմ համագործակցության արդիական հարցերի քննարկման ընթացքում վերահաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը՝ ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունների հետագա համապարփակ ամրապնդման վերաբերյալ»,- նշված է ՌԴ կողմից տարածված հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն