Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը շրջափակելու հրամանի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը շրջափակելու հրահանգի մասին։ Այս մասին նա գրել է Truth Social-ում: ՆԱ ընդգծել է, որ Պակիստանում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության չեն հասել միջուկային հարցի շուրջ։

«Եվ այսպես․ հանդիպումը լավ է ընթացել, կետերից մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, բացի այն միակ կետից, որն իրոք կարևոր էր՝ միջուկային հարցը։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մուտք գործելու կամ այն լքելու փորձ կատարող բոլոր նավերի շրջափակման գործընթացը»,- հայտարարել է Թրամփը։

«Ես նաև հրահանգել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում հայտնաբերել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որը տուրք է վճարել Իրանին։ Ոչ ոք, ով վճարում է այդ անօրինական տուրքը, անվտանգ նավարկություն չի ունենա բաց ծովում: Իրանին թույլ չենք տա շահույթ ստանալ ՇՈՐԹՄԱՆ այս անօրինական գործողությունից։ Նրանք փող են ուզում, և որ ավելի կարևոր է՝ նրանք ուզում են Միջուկային (զենք)»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն