factor.am Ընտրատեղամասերի բացումից յոթ ժամ անց Հունգարիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան կեսը․ այս մասին վկայում են Ազգային ընտրական բյուրոյի (NVI) կայքում շաբաթ՝ ապրիլի 12-ին հրապարակված տվյալները, փոխանցում է DW-ն։
Քվեարկության տեղամասերը բացվել են ամբողջ երկրում ժամը 06:00-ին և կգործեն մինչև 19:00 (ժամը համընկնում է Բեռլինի ժամանակին)։ NVI-ի տվյալներով՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրությունների առաջին ինը ժամերի ընթացքում քվեարկել է ընտրողների 60,01%-ը՝ գրեթե 5 միլիոն մարդ։ Մնացած չորս ժամում ընտրություն պետք է կատարի ևս մոտ 2,5 միլիոն քաղաքացի։
Համեմատության համար՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ 2022 թվականի ապրիլի 3-ին, ժամը 13:00-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների 40,01%-ը, իսկ 15:00-ին՝ 52,75%, նշում է 444.hu լրատվական պորտալը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում