Հորմուզի նեղուցում ողջ երթևեկությունը գտնվում է Իրանի զինված ուժերի վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ

ԻՀՊԿ (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտարարություն է տարածել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հրապարակել կադրեր։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

«Հորմուզի նեղուցում ողջ երթևեկությունը և դրա բացակայությունը գտնվում են Իրանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո: Ցանկացած սխալ շարժում նեղուցում հակառակորդին կտանի դեպի մահացու վտանգավոր թակարդներ», – նշված է հայտարարությունում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցը շրջափակելու հրահանգի մասին։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն