46feda15-8c07-485f-9202-592f0af9e6c1_w1023_r1

Թրամփը քննադատել է Հռոմի պապին | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել Հռոմի պապ Լևոն XIV-ին։

«Լևոն Պապը թույլ է հանցագործության հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականությունում», – գրել է Թրամփը Truth Social-ում իր գրառման մեջ։

Թրամփը Հռոմի պապին քննադատել է նաև «միջուկային զենքերի հարցում թույլ լինելու» համար՝ այն բանից հետո, երբ Պապը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի՝ Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելու սպառնալիքը «ամբողջովին անընդունելի» է։

Անցյալ ամիս Լևոն XIV-ը հայտարարել էր, որ Աստված մերժում է այն առաջնորդների աղոթքները, որոնք սկսում են պատերազմներ և որոնց «ձեռքերը արյունով են լցված», իսկ Իրանի հակամարտությունը անվանել էր «սարսափելի»։

Նախկինում նա կասկածի տակ էր դրել Թրամփի վարչակազմի մոտեցումը ներգաղթի հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն