Վիկտոր Օրբանը պարտվել է ընտրություններում | azatutyun.am

azatutyun.am  Հունգարիայի ընդդիմադիր առաջնորդ Պետեր Մաջյարը հաղթել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ պարտության մատնելով երկիրը 16 տարի կառավարող Վիկտոր Օրբանին։

«Ընտրության արդյունքները վերջնական չեն, բայց իրավիճակը հասկանալի է և հստակ, – ապրիլի 12-ի երեկոյան աջակիցների առջև հայտարարել է Օրբանը, – Ընտրության արդյունքը մեզ համար ցավալի է բայց հստակ։ Կառավարելու պատասխանատվությունը և հնարավորությունը մեզ չի տրվել։ Ես շնորհավորել եմ հաղթողին»։

Հունգարիայի կենտրոնական ընտրական մարմնի փոխանցմամբ՝ Օրբանի «Ֆիդես»-ը ստացել է ընտրողների ձայների 37.8 տոկոսը, մինչդեռ Մաջյարի «Տիսա»-ն՝ 53.6 տոկոսը, ինչը բավարար է սահմանադրական մեծամասնության ձևավորման համար։

«Իմ համաքաղաքացինե՛ր, մենք արեցինք դա, – ընտրողների առջև ունեցած ելույթում հայտարարել է Մաջյարը և հավելել, – Միասին մենք վերջ դրեցինք Օրբանի ռեժիմին։ Միասին մենք ազատագրեցինք Հունգարիան, վերականգնեցինք մեր հայրենիքը»:

Եվրոսկեպտիկ հայացքներով Օրբանը կառավարության ղեկին էր 2010 թվականից։ Նա նաև 1998-2002 թվականներին է պաշտոնավարել։

Reuters-ը գրել էր, որ այս վերընտրման փորձը Օրբանի համար ամենաբարդն է լինելու։

Reuters-ը, հղում անելով Հունգարիայի ընտրական մարմնին, հայտնում է, որ քվեարկելու իրավունք ունեցողների 79 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, ինչը պատմական ռեկորդ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն