Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններում հանդիպել է «մաքսիմալիզմի». Արաղչի | azatutyun.am

azatutyun.am Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը «բարեխղճորեն» մասնակցել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, բայց հանդիպել է «մաքսիմալիզմի»։

«47 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակով ինտենսիվ բանակցությունների ընթացքում Իրանը բարեխղճորեն շփվել ԱՄՆ-ի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։ Սակայն, երբ ընդամենը մի քանի սանտիմետր էինք հեռում «Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրից», մենք հանդիպեցինք մաքսիմալիզմի, փոփոխվող նպատակակետերի և շրջափակման, – X-ի իր էջում է Գրել է Արաղչին և հավելել, – զրո քաղված դասեր։ Բարի կամքը ծնում է բարի կամք: Թշնամությունը՝ թշնամանք»:

Իսլամաբադում մոտ 21 ժամ բանակցելուց հետո ԱՄՆ-ն և Իրանը չեն կարողացել համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային Իսլամաբադում Միացյալ Նահանգների հետ բանակցությունները բնութագրել էր «ինտենսիվ»՝ նշելով, որ դրանց հաջողությունը «կախված է հակառակ կողմի լրջությունից և բարի կամքից»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն