aravot.am «Նախորդ շաբաթվա միջինացված տվյալներով՝ Երեւան քաղաքում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիաների քանակն ավելացել է 15-30%-ով՝ տարբեր օրերի… Ուզում եմ իմ հիացմունքը հայտնել մեր վարորդների զսպվածության համար: Վարորդների պայմանագրային պարտավորությունն է հետեւել, որ վալիդացիան իրականացվի, համապատասխան վճարումը կատարվի:
Որքան էլ տարբեր անձինք փորձում են վարորդներին հունից հանել, նրանք հիմնականում մնում են անվրդով: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իրենց՝ առանց այն էլ ծանր աշխատանքի եւ այս կարևոր վերահսկողական գործառույթն իրականացնելու համար»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ունեցել ենք մի քանի միջադեպեր, մեկ կոնկրետ շատ տհաճ միջադեպ վերածվել է կռվի եւ հարձակում է եղել վարորդի վրա: 3 անձինք ձերբակալվել են, 4-րդն էլ անցնում է համապատասխան գործով: Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս: Վարորդի նկատմամբ ոտնձգությունը ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, այս ամբողջ համակարգի նկատմամբ: Ուզում եմ բոլորն իմանան, որ մենք մեր վարորդների հետ ենք, իրենց կողքին: Չվճարող մարդը, աչքերը կախ գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ է ունենում, խորդուբորդ է գալիս, մի հատ էլ ագրեսիվ է»,-հավելեց նա:
Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Երևանի քաղաքապետը պահանջել էր, որ վարորդները մասնակցեն ուղեվարձի հավաքագրման գործընթացին: «Վարորդների բացարձակապես չներգրավվածությունը հավաքագրման պրոցեսին անընդունելի է, մենք արդեն իսկ քննարկել ենք, ու ասել ենք, որ հավաքագրումից կախված են նաև արտաժամյայի վճարումները»,- ասել էր նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում