armenpress.am ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դատական կարգով կհետապնդի ցանկացած կողմի, որը կգնի կամ կվաճառի ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող իրանական նավթը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը։
«Արդարադատության նախարարությունը դատական կարգով վճռականորեն կհետապնդի յուրաքանչյուրին, ով գնում կամ վաճառում է պատժամիջոցների ներքո գտնվող իրանական նավթը», – գրել է Բլանշը X-ում։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ապրիլի 13-ին կսկսեն իրանական նավահանգիստների շրջափակումը, սակայն չեն խոչընդոտի Հորմուզի նեղուցով նավարկող այն նավերին, որոնք չեն մտել և դուրս չեն եկել իրանական նավահանգիստներից։