«Առաջիկա տասնամյակների համար դա իրատեսական խոսակցություն չէ»․ Քոչինյանը՝ ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման մասին | aravot.am

«Առաջիկա տասնամյակների համար դա իրատեսական խոսակցություն չէ»․ Քոչինյանը՝ ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման մասին | aravot.am

aravot.am «Դա իրատեսական խոսակցություն չէ առաջիկա տասնամյակների համար»,- լրագրողների հարցին՝ Գաբալայում ձեր՝ ադրբեջանցի փորձագետների հետ հանդիպումների ժամանակ քննարկվե՞լ է Ադրբեջանի կողմից հաճախ բարձրացվող 300 հազար «արևմտյան ադրբեջանցիների»՝ ՀՀ-ում բնակեցման հարցը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց նախաձեռնության անդամ Արեգ Քոչինյանը։

Արեգ Քոչինյանն ասաց, որ հայ փորձագետների խումբը գնացել է Ադրբեջան սահմանազատված, սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան սահմանային ընթացակարգերը։

Նա վստահեցրեց՝ «արևմտյան ադրբեջանցիներին» ՀՀ-ում բնակեցման հարցն իրենց հանդիպումների քննարկման առարկա չէ․ «Քննարկվում է նեղ խաղաղության կոնցեպցիան։ Մենք ուզում ենք, որ մեր պետությունը խաղաղության մեջ ապրի։ Նեղ խաղաղության կոնցեպցիա նշանակում է, որ կնքվում է խաղաղության համաձայնագիր, տեղի է ունենում սահմանագծում, սահմանազատում, կոմունիկացիաների ապաշրջափակում։ Ես անկեղծ ասեմ՝ առաջիկա տասնամյակների համար ՀՀ-ի և Ադրբեջանի համար հնարավոր է միայն նեղ խաղաղության կոնցեպտը։ Չափազանց շատ արյուն ու ողբերգություններ են տեղի ունեցել, որ մենք խոսենք վաղը ադրբեջանցիների՝ այստեղ ապրելու և հայերի՝ Ադրբեջանում ապրելու մասին։ Ես դրան չեմ հավատում։ Հավատում եմ, որ երկու հասուն պետությունները կարող են հասնել նրան, որ իրար վրա չկրակեն ու չսպանեն։ Դրանք ավելի շուտ ՀՀ ներքին քաղաքական խոսույթի տարրեր են, որոնցով ինքներս մեզ ենք փորձում վախեցնել»։

Լրագրողների դիտարկմանը՝ ասում եք՝ իրատեսական խոսակցություն չէ ադրբեջանցիների բնակեցումը ՀՀ-ում․, բայց օրինակ՝ բազմիցս տեսել ենք, որ Ադրբեջանում թեզեր են հնչում 300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման հարցի մասին և հետաքրքրվեցին՝ քննարկե՞լ եք այդ հարցը, մանավանդ, որ այնտեղ անձնագրեր են տրամադրում որոշակի մարդկանց հայկական տեղանուններով, Արեգ Քոչինյանն արձագանքեց․ «Մենք էժանագին քարոզչական թեմաներ չենք քննարկում։ Այդ ամբողջ խոսակցությունները գնահատում եմ որպես էժան քարոզչամիջոց։ Այն փաստաթուղթը, որ կոչում եք անձնագիր, դա մի հասարակական կազմակերպության կողմից տպված թղթի կտոր է, անձնագիր չէ։ Մենք չենք քննարկում մի թեզ, որը բացահայտ քարոզչական է․ դրա անհրաժեշտությունը չկա։ Մինչև այս պահը նրանք անգամ հարյուր հազար մարդ չեն կարողացել տեղափոխել այժմ իրենց վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղ»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն