factor.am Եվրոպական երկրների առաջնորդները ողջունում են Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մագյարի «Տիսա» կուսակցության հաղթանակը, որն առաջատարն է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում և, նախնական արդյունքներով, կապահովի սահմանադրական մեծամասնություն։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Մագյարին և գրել․ «Ես անհամբեր սպասում եմ համագործակցության՝ ուժեղ, անվտանգ և, ամենից առաջ, միասնական Եվրոպայի համար»,- X-ում նշել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում գրառմամբ տեղեկացրել է, որ արդեն հեռախոսով խոսել է Պետեր Մագյարի հետ ու շնորհավորել նրան։ Մակրոնը կոչ է արել հունգարացի քաղաքական գործչին համատեղ աշխատել «ավելի ինքնիշխան Եվրոպայի» ստեղծման ուղղությամբ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Հունգարիայում ընտրությունների արդյունքներն անվանել է պատմական պահ։
«Սա պատմական պահ է ոչ միայն Հունգարիայի, այլև եվրոպական ժողովրդավարության համար»,- նշել է նա X սոցիալական ցանցում՝ հավելելով, որ կաշխատի իր հունգարացի գործընկերոջ հետ երկու երկրների անվտանգության և բարգավաճման համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Պետեր Մագյարին և «Տիսա» կուսակցությանը Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Կարևոր է, երբ հաղթում է կառուցողական մոտեցումը»,- գրել է նա սոցիալական ցանցերում՝ հավելելով, որ Ուկրաինան պատրաստ է զարգացնել համագործակցությունը Հունգարիայի հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում