«Իսրայելը ձգտում է Թուրքիան ներկայացնել որպես նոր թշնամի». Հաքան Ֆիդան | azatutyun.am

azatutyun.am Իսրայելը «չի կարող ապրել առանց թշնամու», և այժմ կառավարությունը փորձում է այդ դերում ներկայացնել Թուրքիային։ Այս մասին թուրքական պետական «Անադոլու» գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

«Տեսնում ենք, որ ոչ միայն Նեթանյահուի կառավարությունը, այլև ընդդիմության որոշ ներկայացուցիչներ՝ թեև ոչ բոլորը, ձգտում են Թուրքիան հայտարարել նոր թշնամի։ Իսրայելը չի կարող ապրել առանց թշնամու։ Սա Իսրայելում նոր զարգացում է… որը վերածվում է պետական ռազմավարության», – հայտարարել է Հաքան Ֆիդանը։

Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը շարունակաբար աճում է։ 2023-ին Գազայի պատերազմի շուրջ լարվածության աճից հետո վեճը նոր փուլ մտավ շաբաթվա վերջին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նախազգուշացրեց «հնարավոր սադրանքների և դիվերսիաների» մասին, որոնք կարող են վտանգել Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմի շրջանակում ձեռք բերված նախնական հրադադարի պայմանավորվածությունը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շաբաթ օրը հայտարարել էր, որ Իսրայելը շարունակելու է դիմակայել Իրանին և նրա տարածաշրջանային դաշնակիցներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն