Ռուբեն Ռուբինյանը և Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 13-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ԱԺ փոխնախագահն արժևորել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը, այդ թվում՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակում:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին: Ռուբեն Ռուբինյանն այս համատեքստում խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն