ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ փոխնախարարը մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ փոխնախարարը մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Արմեն Գրիգորյանը ողջունել է Օդրա Պլեպիտեի այցը Հայաստան՝ ընդգծելով Հայաստան-Լիտվա երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության շարունակական և զարգացող դինամիկան:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի, տարածաշրջանային զարգացումների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն