l-0x0wh-786x458z-1-54

Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 13-ին` ժամը 12-ին, շտապօգնությունից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում դանակահարված անձ կա։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։

Պարզվել է, որ ստացած վնասվածքներից նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը մահացել է։

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն