arm.sputniknews.ru ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ որոշումը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են դատախազությունից։
«ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի այդ որոշման դեմ»,- նշել են դատախազությունից։
Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը բավարարել է խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու բողոքը, ուստի այդ արգելքը ենթակա է վերացման:
Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում էՐ հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելված էր նրա ելքը Հայաստանից: